top of page
Search

Գործնական խորհուրդներ Եգիպտոս մեկնելուց առաջ. ի՞նչ է պետք իմանալ Շարմ էլ Շեյխի, Հուրգադայի և Կահիրեի մասին

  • Aug 12
  • 9 min read

Եգիպտոսն այն ուղղություններից է, որոնք անմոռանալի տպավորություններ են թողնում: Ամենակարևորը նախապես պատկերացնելն է, թե ինչ է ձեզ սպասվում: Սա զարմանալի, ջերմ, անհավանական աշխույժ, իսկ երբեմն էլ բավականին քաոսային երկիր է, որը խիստ տարբերվում է հանգստի սովորական վայրերից: Նվազագույն նախապատրաստվածությունը ձեզ կազատի բազմաթիվ ավելորդ հոգսերից, հատկապես այն ամենում, ինչ վերաբերում է տաքսիներին, փողին, թեյավճարներին, էքսկուրսիաներին, եղանակին և հարմար հանգստավայրի ընտրությանը: Պլանավորում եք հանգիստ արձակուրդ Շարմ էլ Շեյխում, ծովափնյա հանգիստ Հուրգադայում, թե հագեցած ուղևորություն դեպի Կահիրեի բուրգեր՝ այս գործնական խորհուրդները կօգնեն ձեզ վայելել ճամփորդությունը առանց անակնկալների:


1.>Պատասխանատվությամբ մոտեցեք հանգստավայրի ընտրությանը


Առաջին բանը, որ պետք է հասկանալ Եգիպտոսի մասին. Կահիրեն, Շարմ էլ Շեյխը և Հուրգադան առաջարկում են հանգստի լրիվ տարբեր ձևաչափեր:


Շարմ էլ Շեյխ. լավագույն ընտրությունը ծովափի, սնորքլինգի և լիարժեք հանգստի համար

Շարմ էլ Շեյխը գտնվում է Սինայի թերակղզու ամենահարավային կետում: Այստեղ գալիս են առաջին հերթին տարվա բոլոր եղանակներին տիրող ջերմության, ծովափերի, դայվինգի և սնորքլինգի համար: Եթե ձեր պատկերացրած իդեալական Եգիպտոսը առավոտն Էրեբունի… ներողություն, Կարմիր ծովում սկսելն է, ճաշելը հյուրանոցում, իսկ մայրամուտը ձեռքին կոկտեյլով դիմավորելը, ուրեմն Շարմ էլ Շեյխը հենց այն է, ինչ ձեզ հարկավոր է: Բացի այդ, այստեղից հարմար է մեկնել ծովային զբոսանքների և սուզումների. Կարմիր ծովի կորալյան ռիֆերը համարվում են այս տարածաշրջանի գլխավոր այցեքարտերից մեկը: Զբոսաշրջիկների մեծ մասի համար Շարմը համապատասխանում է հենց որպես հյուրանոցային հանգիստ՝ ելքային էքսկուրսիաներով, այլ ոչ թե դասական քաղաքային տուր:


Հուրգադա. ավելի շատ բազմազանություն 

Հուրգադան Կարմիր ծովի մյուս գլխավոր հանգստավայրն է, որը հիանալի կհամապատասխանի նրանց, ովքեր ցանկանում են համատեղել հյուրանոցային հանգիստը, ծովափն ու էքսկուրսիաները: Քաղաքը բավականին ընդլայնվել է և վերածվել խոշոր զբոսաշրջային կենտրոնի՝ մեծ հյուրանոցներով, ռեստորաններով, խանութներով և ժամանցի վայրերով: Սա նաև հանրաճանաչ մեկնարկային կետ է սնորքլինգի և դայվինգի սիրահարների համար: Հուրգադան լավ ընտրություն կլինի ընտանիքների և զույգերի համար, որոնք փնտրում են ծովափնյա հանգիստ, բայց չեն ցանկանում սահմանափակվել միայն հյուրանոցի տարածքով:


Կահիրե. պատմություն, մշակույթ և մասշտաբային էքսկուրսիոն ծրագրեր 

Կահիրեն բոլորովին այլ փորձառություն է: Այստեղ աղմկոտ է, մարդաշատ և անվերջանալի խցանումներ են, բայց հենց այստեղ են գտնվում Եգիպտոսի ամենահայտնի պատմական տեսարժան վայրերը՝ Գիզայի բուրգերը, Սֆինքսը, Եգիպտական թանգարանը և հին Իսլամական Կահիրեն: Պետք չէ Կահիրեի վրա հույս դնել որպես արձակուրդի թուլացնող հատվածի. սրան վերաբերվեք ավելի շուտ որպես արկածախնդրության: Հնարավորության դեպքում քաղաքի համար առնվազն երկու-երեք օր նախատեսեք, որպեսզի չփորձեք ամեն ինչ ոտքի վրա տեսնել մեկ օրում:



2. Մի թերագնահատեք եգիպտական տոթը


Եգիպտոսում միշտ շոգ է, բայց թե որքանով հեշտ կտանեք տոթը, մեծապես կախված է ուղևորության վայրից և ժամանակից: Կահիրեում օրվա պիկին տեսարժան վայրերով զբոսնելը կարող է արագ ուժասպառ անել: Կարմիր ծովի հանգստավայրերում շոգը շատ սուր է զգացվում, նույնիսկ եթե ուղղակի հանգստանում եք ավազանի մոտ: Ոսկե կանոն. բոլոր էքսկուրսիաները պլանավորեք վաղ առավոտյան, երբ դա հնարավոր է: Բուրգեր, տաճարներ և հնագույն հուշարձաններ այցելելիս վաղ դուրս գալը երաշխավորում է ավելի հաճելի ջերմաստիճան, մարդկանց կուտակումների բացակայություն և հիանալի կադրեր լուսանկարների համար:


Ձեզ հետ վերցրեք

  • արևապաշտպան քսուք

  • արևային ակնոց

  • գլխարկ (լայնեզր կամ կեպի)

  • հարմարավետ կոշիկներ քայլելու համար

  • բազմակի օգտագործման ջրի շիշ

  • թեթև, շնչող հյուսվածքներով հագուստ


Եվ չմոռանաք, որ հյուրանոցներում, ռեստորաններում և տրանսպորտում օդորակիչները հաճախ աշխատում են լրիվ հզորությամբ, ուստի արժե պայուսակում թեթև վերնահագուստ կամ ժակետ ունենալ:


3. Ամենօրյա ծախսերի համար վերցրեք եգիպտական ֆունտեր


Բանկային քարտերն Եգիպտոսում ավելի ու ավելի հաճախ են ընդունում, հատկապես հյուրանոցներում, խոշոր ռեստորաններում, սուպերմարկետներում և ցանցային տուրօպերատորների մոտ: Այնուամենայնիվ, ուղևորության ընթացքում միայն քարտին հույս դնել պետք չէ: Ձեզ մոտ կանխիկ եգիպտական ֆունտ (EGP) պահեք մանր գնումների, տեղական կաֆեների, թեյավճարների, վճարովի զուգարանների, փոքր կրպակների և այն իրավիճակների համար, երբ տերմինալը պարզապես չի աշխատում: Բանկոմատներ հեշտությամբ կգտնեք ցանկացած խոշոր զբոսաշրջային գոտում, բայց ավելի ապահով է գումար կանխիկացնել հայտնի բանկերի մասնաճյուղերից կամ ստուգված վայրերից: Լավ ռազմավարություն է ձեզ հետ փոքր գումար պահելը, այլ ոչ թե միանգամից մի տրցակ փող փոխանակելը կամ հանելը: Եվ պարտադիր պահեք մանր թղթադրամներ. ինքներդ ձեզ դեռ շատ եք շնորհակալություն հայտնելու, երբ պետք լինի վճարել մանր ծառայության համար կամ թեյավճար թողնել:


4. Ծանոթացեք Եգիպտոսում թեյավճարների մշակույթին


Բաքշիշը կամ թեյավճարը Եգիպտոսում առօրյա կյանքի անբաժանելի մասն է, որին զբոսաշրջիկներին սկզբում դժվար է լինում ընտելանալ: Դուք հաճախ եք հանդիպելու իրավիճակների, երբ փոքրիկ բաքշիշ է ակնկալում բեռնակիրը, հյուրանոցի անձնակազմը, զբոսավարը կամ ցանկացած այլ մարդ, ով ձեզ որևէ ծառայություն է մատուցել: Սա չի նշանակում, թե պետք է գումար տալ յուրաքանչյուր հանդիպողի կամ վճարել պարզապես այն պատճառով, որ ձեզնից խնդրել են: Վերաբերվեք դրան որպես սպասարկման տեղական մշակույթի սովորական մասի և պարզապես ձեռքի տակ մանր դրամ պահեք: Ռեստորաններում ուշադիր ստուգեք հաշիվը. սպասարկման վճարը (service charge) հաճախ արդեն ներառված է լինում: Այնուամենայնիվ, լավ սպասարկման համար միևնույն է ընդունված է ձեր կողմից փոքրիկ հաճելի բոնուս թողնել: Ամենակարևորը՝ մի անհանգստացեք հստակ գումարների համար: Թեյավճար տվեք իրական հոգատարության ու օգնության համար, պահպանեք ողջամիտ բալանս և մի ենթարկվեք ճնշմանը, եթե ձեզ անպետք ծառայություններ են փաթաթում:


5. Պատրաստ եղեք սակարկելու


Եգիպտոսում գնումներ անելը կարող է մեծ հաճույք պատճառել, բայց առաջին հնչեցրած գինը գրեթե երբեք վերջնական չէ: Հատկապես դա վերաբերում է ավանդական շուկաներին և հուշանվերների կրպակներին: Եթե ձեզ դուր է եկել որևէ իր, հարցրեք գինը, գնահատեք, թե որքանով է այն իրատեսական, և քաղաքավարի սակարկեք, եթե այդտեղ դա ընդունված է: Անհարմար վիճակից խուսափելու ամենապարզ ձևը նախապես որոշելն է, թե ինչ գումար եք պատրաստ տալ այդ գնման համար: Եվ հիշեք. դուք պարտավոր չեք որևէ բան գնել: Ժպիտով ասված «ոչ, շնորհակալություն»-ը և հանգիստ առաջ քայլելը սովորաբար լիովին բավարար են: Իսկ եթե վաճառողը չափազանց կպչուն է, երկար վեճերի մեջ մի մտեք: Պարզապես ավարտեք խոսակցությունը և շարունակեք ձեր ճանապարհը:


6. Զգույշ եղեք գլխավոր տեսարժան վայրերի մոտի «օգնականներից»


Սա հատկապես արդիական է հայտնի զբոսաշրջային վայրերի հարևանությամբ: Բուրգերի նման վայրերում ձեզ անընդհատ մոտենալու են մարդիկ, ովքեր առաջարկելու են ճանապարհ ցույց տալ, լուսանկարել, ուղտով պտտել, հուշանվեր վաճառել, տեղ հասցնել կամ «անվճար» օգնություն ցույց տալ: Առաջարկներից որոշները կարող են անկեղծ լինել, բայց շատերն արագ վերածվում են գումարի անսպասելի պահանջի: Պարզագույն կանոն. եթե ձեզ պետք է զբոսավար, ուղտով զբոսանք, վարորդ կամ էքսկուրսիա, ամեն ինչ նախապես ամրագրեք հյուրանոցի կամ ստուգված տուրիստական գործակալության միջոցով: Դուք բացարձակապես պարտավոր չեք համաձայնել նրանց օգնությանը, որոնք ինքներն են վազելով մոտենում ձեզ: Սա բուրգեր այցելությունն ան համեմատ ավելի հանգիստ ու հաճելի դարձնելու ամենահուսալի միջոցներից է:


7. Օգտվեք Կահիրեի հուսալի տրանսպորտից 


Կահիրեում երթևեկությունը կարող է շատ խիտ լինել, հատկապես պիկ ժամերին: Զբոսաշրջիկների համար շատ ավելի հեշտ է մեքենա պատվիրել հավելվածի միջոցով (օրինակ՝ Uber) կամ տրանսֆեր ամրագրել, քան սակարկել փողոցի տաքսիստների հետ: Թանգարաններով ու տեսարժան վայրերով շրջելու համար ամբողջ օրով անձնական վարորդ վարձելիս նախապես համաձայնեցրեք վերջնական գինը և այն, թե հստակ ինչ է մտնում դրա մեջ: Օդանավակայանից և դեպի օդանավակայան ուղևորությունների համար նախապես պատվիրելը հատկապես հարմար է. երկար թռիչքից հետո շատ ավելի հաճելի է, երբ ձեզ արդեն սպասում են, քան ճամպրուկները ձեռքներդ փորձել գնի շուրջ պայմանավորվել: Եվ հիշեք. Կահիրեում ճանապարհի համար միշտ ավելի շատ ժամանակ նախատեսեք, քան ցույց են տալիս քարտեզները: Նավիգատորը կարող է կարճ ուղի գծել, բայց խցանումների պատճառով ուղևորությունը կարող է լուրջ ձգձգվել:



  1. Մի փորձեք տեսնել բուրգերը, թանգարաններն ու ամբողջ Կահիրեն մեկ օրում


Սա պլանավորման ընթացքում ամենահաճախ թույլ տրվող սխալներից է: Գիզայի բուրգերը պարզապես արագ լուսանկարվելու տեղ չեն: Տարածքն հսկայական է, ու դուք հաստատ կուզենաք անշտապ զբոսնել, տեսնել Սֆինքսն ու վայելել տեսարանները: Դրան ավելացրեք Կահիրեի խցանումները, ճաշը, տրանսֆերները հյուրանոցից ու ետ, ևս մեկ տեսարժան վայր, ու ձեր «երեքժամանոց marschrut-ը» կվերածվի ամբողջ օրվա հոգնեցուցիչ վազքի: Շատ ավելի խելամիտ է վայրերը խմբավորել ըստ աշխարհագրական դիրքի: Օրինակ՝ մեկ առավոտ նվիրեք Գիզային ու բուրգերին, իսկ մեկ ուրիշ օր գնացեք քաղաքի կենտրոնը կամ պատմական Կահիրեն ուսումնասիրելու: Այդպես ավելի շատ բան կտեսնեք ու իրական հաճույք կստանաք:


  1. Հագնվեք հարմարավետ, բայց հարգելով տեղի մշակույթը


Եգիպտոսը մահմեդական երկիր է: Թեև Շարմ էլ Շեյխի ու Հուրգադայի նման հանգստավայրերում սովոր են օտարերկրացի զբոսաշրջիկներին, հյուրանոցներից դուրս արտաքին տեսքի պահանջները փոխվում են: Ծովափնյա հագուստը լիովին տեղին է ավազանի մոտ կամ ծովափին, բայց բոլորովին համապատասխան չէ քաղաքում զբոսնելու կամ կրոնական վայրեր այցելելու համար: Մզկիթներ ու ավանդական թաղամասեր այցելելու համար ընտրեք ուսերն ու ծնկները ծածկող հագուստ: Ի դեպ, երկար էքսկուրսիաների համար թեթև, ազատ ու շնչող հագուստը լավագույն տարբերակն է լինելու՝ հատկապես տոթին: Թեթև շարֆը կամ գլխաշորը նույնպես ավելորդ չեն լինի. այն կպաշտպանի արևից ու պետք կգա մզկիթ մտնելիս:


  1. Խմեք շշալցված ջուր


Ծորակի ջուր խմել չի կարելի. շշալցված ջուրը կլինի լավագույն ու ամենաանվտանգ ընտրությունը: Միշտ շիշ պահեք ձեզ մոտ, հատկապես բացօթյա հնագիտական վայրերում: Տոթին ջրազրկումը նկատելի չի հայտնվում. մի սպասեք, մինչև ուժեղ ծարավ զգաք, կանոնավոր ջուր խմեք: Սա հատկապես կարևոր է Հուրգադայից կամ Շարմ էլ Շեյխից երկարատև էքսկուրսիաների ժամանակ, որտեղ ստիպված եք լինելու մի քանի ժամ անցկացնել բաց արևի տակ:


  1. Նախապես հոգացեք կապի և ինտերնետի մասին


Բջջային ինտերնետը Եգիպտոսում անհամեմատ հեշտացնում է կյանքը: Դուք կկարողանաք օգտվել քարտեզներից, հավելվածներով տաքսի կանչել, թարգմանիչներ օգտագործել, հյուրանոցներ ամրագրել ու կապվել մոտերի հետ՝ առանց անդադար Wi-Fi փնտրելու: Կարող եք eSIM ձևակերպել դեռ մեկնելուց առաջ (եթե ձեր սմարթֆոնն աջակցում է) կամ տեղական SIM քարտ գնել հենց տեղ հասնելուն պես: Ինտերնետն հատկապես պետք կգա Կահիրեում, որտեղ առանց քարտեզի ու վարորդի հետ կապի անծանոթ փողոցներում կողմնորոշվելը բավականին դժվար է:


  1. Ուշադիր ընտրեք էքսկուրսիաները Կարմիր ծովում


Եթե կանգ եք առել Շարմ էլ Շեյխում կամ Հուրգադայում, ամբողջ արձակուրդը մի անցկացրեք հյուրանոցում (եթե, իհարկե, դա չէր ձեր նախնական նպատակը): Տարածաշրջանի գլխավոր հարստությունը Կարմիր ծովն է, ուստի արժե առնվազն մեկ ծովային զբոսանք վերցնել՝ սնորքլինգով կամ դայվինգով: Ծովային էքսկուրսիաները հիանալի միջոց են ափամերձ գոտին տեսնելու համար, բայց ամրագրելուց առաջ պարտադիր համեմատեք, թե հստակ ինչ է մտնում ծրագրի մեջ:


Ուշադրություն դարձրեք հետևյալին.


  • տրանսֆեր հյուրանոցից ու ետ


  • ուղևորության տևողություն


  • մարդկանց քանակը զբոսանավի վրա


  • սնորքլինգի հանդերձանք


  • սնունդ և ըմպելիքներ


  • մուտքի և բնապահպանական վճարներ


  • լողալու համար կանգառների քանակը


Էքսկուրսիան, որն առաջին հայացքից ավելի էժան է թվում, բոլոր հավելյալ ծառայությունները վճարելուց հետո կարող է ավելի թանկ նստել: Դայվինգի համար ընտրեք միայն արտոնագրված դայվինգ-կենտրոններ և նախապես հստակեցրեք ձեր պատրաստվածության մակարդակի պահանջները:


  1. Անձնագիրն ու կարևոր փաստաթղթերը ապահով տեղում պահեք


Արեք անձնագրի, ապահովագրության, ավիատոմսերի ու հյուրանոցների ամրագրումների թվային պատճենները: Բնօրինակներն ավելի լավ է պահել հյուրանոցի չրկիզվող պահարանում (սեյֆում), իսկ ձեզ հետ վերցնել միայն այն, ինչն իսկապես պետք է օրվա ընթացքում: Նաև հեռախոսում պահպանեք ձեր հյուրանոցի անվանումն ու հասցեն այնպես, որ հասանելի լինեն off-line: Եթե հեռախոսը նստի կամ կապը կտրվի, գրանցված հասցեն ձեզ կփրկի ավելորդ քաշքշուկներից:


  1. Մի տնտեսեք ապահովագրության վրա


Եգիպտոսը բավականին մատչելի երկիր է, բայց անսպասելի անախորժությունները կարող են թանկ նստել ձեզ վրա: Բժշկական ապահովագրությունը ձեզ կպաշտպանի բուժման ծախսերից, ինչպես նաև թռիչքների չեղարկման, ուղեբեռի կորստի կամ ճանապարհային ուշացումների դեպքում: Եթե պլանավորում եք զբաղվել դայվինգով, քշել կվադրոցիկլեր, ուղտեր կամ փորձել ակտիվ հանգստի այլ ձևեր, համոզվեք, որ ձեր ապահովագրությունը ծածկում է էքստրեմալ ռիսկերը: Հույս մի դրեք, որ բազային փաթեթն ներառում է նման ակտիվություններ:


  1. Պահպանեք լուսանկարվելու կանոնները


Եգիպտոսն ապշեցուցիչ ֆոտոգենիկ է, բայց ամեն ինչ չէ, որ կարելի է նկարել: Կատեգորիկ արգելվում է լուսանկարել ռազմական օբյեկտները, պահակակետերն ու ենթակառուցվածքային այլ զգայուն տարրեր: Եթե կասկածում եք, ավելի լավ է թույլտվություն հարցնել: Թանգարաններում, մզկիթներում ու ճարտարապետական հուշարձանների մոտ միշտ ուշադրություն դարձրեք նշաններին, որոնք արգելում են լուսարձակով (ֆլեշով) նկարելը կամ ընդհանրապես լուսանկարելը: Եվ իհարկե, եթե ուզում եք նկարել տեղացիներին (հատկապես երեխաներին), քաղաքավարի համաձայնություն հարցրեք:


  1. Մի սպասեք, որ ամեն ինչ աշխատելու է այնպես, ինչպես տանը


Թերևս սա Եգիպտոսում ճամփորդելու ամենագլխավոր խորհուրդն է: Այստեղ ամեն ինչ կարող է ընթանալ մի փոքր ավելի դանդաղ, քան դուք սովոր եք: Վարորդը կարող է մի փոքր ուշանալ: Ռեստորաններում ուտեստները կարող են մատուցել ոչ այն հերթականությամբ: Խանութի վաճառողը երկար ու ազարտով կսակարկի: Իսկ Կահիրեի խցանումները կարող են միանգամից խառնել բոլոր պլանները: Թույլ մի տվեք, որ մանր վրիպումները փչացնեն ձեր տրամադրությունը: Եգիպտոսը երկիր է, որտեղ ճկունությունը կարևոր է: Մի ծրագրավորեք ձեր օրվա յուրաքանչյուր րոպեն, ժամանակի ու տեղի պահուստ թողեք, ու այդպես ուղևորությունից անհամեմատ ավելի շատ հաճույք կստանաք:


Անվտանգ է՞ արդյոք Եգիպտոսում զբոսաշրջիկների համար


Եգիպտոսն ամեն տարի ընդունում է միլիոնավոր հյուրերի, և հիմնական զբոսաշրջային գոտիներում անվտանգությունը ապահովված է շատ բարձր մակարդակով: Այնուամենայնիվ, սա մեծ երկիր է, և իրավիճակը տարբեր անկյուններում կարող է տարբերվել: Պաշտոնական տուրիստական գերատեսչությունները հստակ տարանջատում են տարածաշրջանները. Կարմիր ծովի հանգստավայրերը (ներառյալ Շարմ էլ Շեյխն ու Հուրգադան) համարվում են անվտանգ և ապրում են սովորական զբոսաշրջային կյանքով: Մեկնելուց առաջ արժե ստուգել արդիական հանձնարարականներն ու խուսափել յուրահատուկ, զանգվածային տուրիզմի համար չնախատեսված շրջաններից:


Անվտանգության հիմնական կանոնները հանգիստ արձակուրդի համար.


  • խուսափեք ցույցերից ու մարդկային մեծ կուտակումներից

  • էքսկուրսիաներն ամրագրեք ստուգված օպերատորներից

  • հետևեք ձեր անձնական իրերին

  • պահպանեք տեղի անվտանգության ծառայության ցուցումները

  • ուշ գիշերով մենակ մի զբոսնեք անծանոթ, ոչ տուրիստական թաղամասերում

  • ձեռքի տակ պահեք զբոսավարի, հյուրանոցի և արտակարգ ծառայությունների կոնտակտները

  • Թռիչքից առաջ ստուգեք վիզայի կանոնները


Մուտքի պայմանները կախված են ձեր քաղաքացիությունից, ուստի պետք չէ հույսը դնելուրիշի փորձի վրա: Եգիպտոսն ունի պաշտոնական պորտալ էլեկտրոնային վիզաների (e-Visa) ձևակերպման համար: e-Visa-ի իրավունք ունեցող երկրների քաղաքացիներին խորհուրդ է տրվում հայտն ուղարկել թռիչքից առնվազն 7 օր առաջ և պարտադիր տպել հաստատված (approved) վիզան՝ սահմանին ներկայացնելու համար: (Նշում. շատ երկրների համար հասանելի է նաև վիզայի ստացումը ժամանման պահին՝ օդանավակայանում, կամ անվճար «սինայական դրոշմակնիքը»՝ Շարմ էլ Շեյխ թռչելիս): Մինչև չչեղարկվող տոմսեր ամրագրելը միշտ կրկնակի ստուգեք արդիական կանոնները հենց ձեր անձնագրի համար:


Քանի՞ օր նախատեսել Եգիպտոս ուղևորության համար

Ամեն ինչ կախված է ձեր հանգստի ձևաչափից.


  • Կարմիր ծովում ծովափնյա հանգստի համար. 5–7 օրը լիովին բավարար է Շարմ էլ Շեյխի կամ Հուրգադայի համար: Կհասցնեք վայելել հյուրանոցը, ծովն ու գնալ մի քանի էքսկուրսիայի:

  • Կահիրեի հետ ծանոթանալու համար. Նախատեսեք 2–4 օր, որպեսզի առանց շտապելու տեսնեք գլխավոր տեսարժան վայրերը:

  • Կահիրե + Կարմիր ծով (օպտիմալ միքս). 7–10 օրվա ուղևորությունը կտա իդեալական հավասարակշռություն.


    • Օր 1–3. Կահիրե և Գիզայի բուրգեր

    • Օր 4–8. Շարմ էլ Շեյխ կամ Հուրգադա

    • Օր 9. Վերադարձ / հանգիստ

    • Օր 10. Թռիչք տուն


Եթե ավելի շատ ժամանակ ունեք, պարտադիր ավելացրեք ծրագրում Լուքսորը կամ կրուիզը Նեղոսով. սա ուղևորությունը կդարձնի իսկապես անմոռանալի:


Շարմ էլ Շեյխ, թե՞ Հուրգադա. ո՞րն ընտրել: Դեռ տատանվո՞ւմ եք:


Ընտրեք Շարմ էլ Շեյխը, եթե ձեզ համար կարևոր են.


  • ապշեցուցիչ սնորքլինգն ու դայվինգը հենց ափի մոտ

  • կենտրոնացվածությունը հյուրանոցային հանգստի վրա

  • գեղեցիկ կորալյան ռիֆերն ու հարուստ ստորջրյա աշխարհը

  • հոծ ու հասկանալի զբոսաշրջային ենթակառուցվածքը


Ընտրեք Հուրգադան, եթե ձեզ համար կարևոր են.


  • ավազոտ ծովափերը՝ ջուրը մտնելու հարմար պայմաններով

  • հյուրանոցների ու էքսկուրսիոն ծրագրերի հսկայական ընտրությունը

  • ընտանեկան հանգիստը երեխաների հետ

  • քաղաք դուրս գալու կամ Լուքսոր ու Կահիրե հեշտությամբ մեկնելու հնարավորությունը


Եվ ընտրեք Կահիրեն, եթե առաջնահերթությունը պատմությունն է, մշակույթն ու սեփական աչքերով տեսնելու երազանքը այն, ինչի մասին դեռ մանկուց կարդացել եք դասագրքերում:


Եվ վերջում. Եգիպտոսն իր բնավորությունն ունեցող երկիր է, և հենց այդ պատճառով նվազագույն նախապատրաստվածությունը ճամփորդությունն անհամեմատ ավելի հարմարավետ է դարձնում: Նախապես մտածեք օդանավակայանից տրանսֆերի մասին: Ձեզ մոտ կանխիկ ֆունտեր ու մանր թղթադրամներ պահեք թեյավճարների համար: Մի համաձայնեք բուրգերի մոտի կպչուն հրավիրողների առաջարկներին: Էքսկուրսիաների դուրս եկեք ավելի վաղ, շատ ջուր խմեք, ավելի շատ ժամանակ նախատեսեք Կահիրեի խցանումների համար ու մի փորձեք 10 վայր տեղավորել մեկ օրվա մեջ:


Եվ ամենակարևորը՝ տեղ թողեք անակնկալների համար: Եգիպտոսը միայն բուրգերը չեն: Սա առավոտյան թարմ թխված հացի բույրն է, կատերի շարժիչի ձայնը Կարմիր ծովի մեջտեղում, թունդ թեյը երկար օրվանից հետո, կոլորիտային արևելյան բազարներն ու հենց այն հուզիչ պահը, երբ ձեր առջև առաջին անգամ վեր են հառնում վեհաշուք բուրգերը:


Նախապես պլանավորեք մանրամասները և պարզապես վայելեք ճամփորդությունը:

Պատրա՞ստ եք մեկնել Եգիպտոս: Կապիտան Թրեվլ Քլաբը կօգնի պլանավորել ձեր իդեալական ուղևորությունը՝ Շարմ էլ Շեյխի ու Հուրգադայի ծովափերում լիարժեք հանգստից մինչև ծանոթությունը Գիզայի վեհաշուք բուրգերի ու Կահիրեի հետ:


Մենք մեր վրա կվերցնենք կազմակերպչական բոլոր դետալները, որպեսզի դուք ժամանակ չծախսեք հոգսերի վրա, այլ պարզապես վայելեք ճանապարհորդությունը:


Ամրագրեք ձեր հանգիստը Եգիպտոսում Կապիտան Թրեվլ Քլաբ-ի հետ, և թող ձեր եգիպտական արկածը սկսվի:



 
 
 

Comments


© 2026 Կապիտան Թրեվլ Քլաբ ՍՊԸ

bottom of page